Ադրբեջանում զինծառայող է մահացել
Փետրվարի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների միջև տեղի ունեցած հրաձգության ժամանակ ծանր վնասվածք էր ստացել ադրբեջանցի զինծառայող, շարքային Ագաև Ֆարիդ Ռուֆաթ օղլուն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայությունը հայտնում է, որ չնայած բժիշկների ջանքերի` նրանց չի հաջողվել փրկել զինծառայողի կյանքը: