Ոչ ոք չի հետապնդում հայերին. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական Kanal 7 հեռուստաալիքի եթերում պատասախանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ լրագրողները նաև հարցրել են Թուրքիայում բնակվող հայերի կարգավիճակի մասին:
«Հայ և հույն լոբբիստները ողջ աշխարհում պայքարում են Թուրքիայի դեմ և հայտարարում, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները գտնվում են ճնշման տակ, սակայն դա չի համապատասխանում ճշմարտությանը: Բացի այդ կարող եմ ասեմ, որ իմ գլխավոր խորհրդականն ազգությամբ հայ է»,-հայտարարել է Դավութօղլուն: