Թուրքիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին քուրդ հեղինակների գիրքը
Թուրքիայում լույս է տեսել «100-ամյա ցավ. Դիարբեքիր-1915-ը հասարակության հիշողության մեջ» գիրքը: Գրքի հեղինակներն են «Զան» քրդական ինստիտուտի հիմնադիրներ Անդան Չելիկն ու Նամիկ Քեմալ Դինչը: Այս մասին գրում է novostink.ru-ն:
Գրքի հիմքում Դիարբեքիր (Տիգրանակերտ) բնակիչների հիշողություններն են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև այս թեմայով քուրդ զինվորականների և քաղաքական գործիչների ելույթները:
«Զան» քրդական ինստիտուտը Թուրքիայում այն հազվագյուտ կառույցներին է, որը ճանաչել է հայերի հանդեպ իրականացված դաժան հանցագործությունները: