Ռուսաստանում առաջին անգամ տեղի կունենա «Խելահեղ օր» երաժշտական միջազգային փառատոնը
Ռուսաստանում առաջին անգամ տեղի կունենա «Խելահեղ օր» երաժշտական միջազգային փառատոնը, որն արդեն 20 տարի է անց է կացվում Ֆրանսիայում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այս մասին ասել է Սվերդլովսկի ֆիլհարմոնիայի տնօրեն Ալեքսանդր Կոլոտուրսկին:
«Այս պայմանավորվածությանը հասնելու համար մեզնից պահանջվեց 5 տարի: Ուրալյան ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխատել է Եվրոպայում, խաղացել է Նանտեի փառատոնում, բայց քանի դեռ մեզ չգիտեին և չէին վստահում, այս փառատոնի մասին խոսք լինել չէր կարող»,-ասել է նա: