Մենք քաղաքապետարանը ոչ մեկի ձեռքից չենք խլելու. Տիգրան Ուրիխանյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԲՀԿ խմբակցության խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ.
Պրն. Ուրիխանյան, նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավորներից ոչ մեկը ընտրությունների մասին հարց չուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և չարտահայտեց իր տեսակետը ընտրությունների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Առաջարկում եմ սպասել Ժամը 17:00-ին հայտարարությունների ժամին, այդ ժամանակ էլ պարզ կլինի ԲՀԿ-ական պատգամավորների տեսակետը:
ԲՀԿ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանի ավագանու ընտրություններից:
-Միայն հաղթանակ:
Ընտրությունների արդար անցկացման դեպքու՞մ եք ակնկալում հաղթանակ:
Մենք պայքարելու ենք, որ ընտրություններն արդար եղանակով անցնեն և այդ դեպքում կարող ենք հաղթել:
Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն ավելի՞ հզոր քաղաքական ուժ է և կարո՞ղ է հաղթել ՀՀԿ-ին:
-Մենք մտածում ենք, որ երևանցիները ավելի հզոր ուժ են, քան ցանկացած այլ քաղաքական ուժ, ինչպես՝ ՀՀԿ-ն, և կարծում եմ, որ երևանցիների միասնական կամքը կհաղթի:
Իսկ ԲՀԿ-ն է՞լ է ՀԱԿ-ի այն տեսակետին, որ առաջադրվել է ՍԵրժ Սարգսյանի ձեռքից Երևանի քաղաքապետարանը խլելու համար:
-Մենք քաղաքապետարանը որևէ մեկի ձեռքից չենք խլելու, մենք քաղաքը դարձնելի ենք ավելի հասանելի և հարմարավետ, մատչելի և եկամտաբեր: