Երկրաշարժ՝ Կասպից ծովում
Այսօր՝ փետրվարի 5-ին, Կասպից ծովում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 08:36-ին:
Փոխանցվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 3.9 բալ և գտնվել է 57 կմ խորության վրա: