Թուրքիային անհրաժեշտ է կառավարման նախագահական ձևը. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, թե ինչ կարևոր է, որպեսզի երկիրն անցում կատարի դեպի կառավարման նախագահական ձև: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Այս հարցը քննարկվում է արդեն 10 տարի»,-հայտարարել է Դավութօղլուն:
Փոխանցվում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պետք է մոտ ապագայում անպայման անցնի նախագահական կառավարման ձևի, քանի որ դա կնպաստի երկրի հետագա զարգացմանը: