Մեքսիկական ռեստորանում մատուցողուհիների համար համազգեստ են ծառայում ներքնազգեստը
Սան Անտոնիոյում գտնվող մեքսիկական խոհանոցով ռեստորաններից մեկում մատուցողները ներքնազգեստով են աշխատում, որպեսզի գրավեն հաճախորդներին:Աղջիկների համար կոնկրետ համազգեստ նախատեսված չէ: Ռեստորանի տերը նրանց խորհուրդ է տվել հագնել ժանյակապատ զուգագուլպա, կարճ շորտ, կիսաշրջազգեստ կամ լողազգեստ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Մի քանի տարի մատուցող աշխատելուց հետո, Միլո Լենանը որոշել է սեփական ռեստորանը բացել:
Նա ասել է, որ ցանկացել է զվարճալի մթնոլորտ ստեղծել հաճախորդների համար: Մատուցողուհին նշել է, որ բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ այցելում են ռեստորան, այլևս մշտական հաճախորդ են դառնում: