Աննա Սեդոկովան բիզնես է սկսում Թուրքիայում
Երգչուհի Աննա Սեդոկովան վերջերս է վերադարձել Թուրքայից և մանրամասներ է հաղորդել գործողումից՝ իր բլոգում: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Սեդոկովայի բոլոր երկրպագուներին հայտնի է,որ Աննան ունի իր սեփական ապրանքանիշի հագուստը,որը կոչվում է La Story , և նա աշխատում է ոչ միայն ռուսական շուկայի հետ, այլև, այժմ նաև Թուրքիայի: Թվում է, որ բեմական կարիերան նրա մոտ ետին պլան է մղվում և նա ամբողջությամբ թաթախվում է բիզնեսի գործում:
«Ահա և մենք վերադարձանք. Ստամբուլ ուղևորությունը այնքան սովորական չեղավ,ինչպես,որ մենք էինք ակնկալում: Խնդիր 1. Վաճառողները անգլերեն լեզվին չէին տիրապետում: Շատ դժվար էր բանակցություններ վարել:
2. Միշտ այնպիսի տպավորություններ,որ մեզ ուզում էին «քցել»:
Ես, սովոր եմ,որ բոլոր գործերը լինեն բաց և թափանցիկ, դժվար էր բոլորին չվստահելը և անընդհատ ստուգելը: Բայց ես կարծում եմ,որ մեծ գործարքներում միշտ էլ այդպես է:3. Գործարաններ կան, բայց շատ քիչ էր որակով ապրանքը: Ես կփորձեմ նաև գտնել այլ գործվաքներ՝ ԱՄԷ-ից, Իտալիայից»,- այս մասին երգչուհին գրել է իր բլոգում: