Զենքով չկարողացան Հայոց երկիր մտնել, հիմա էլ որոշեցին ոտքով մտնել
Facebook սոցիալական ցանցում ադրբեջանցի երիտասարդները հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էր արվում միանալ մայիսի 8-ին ծրագրված դեպի Ակն (Աղդամ) արշավին և խաղաղ քայլերթով հասնել մինչև Արցախ: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի տարբեր շրջաններից բազմաթիվ երիտասարդներ որոշել են ոտքով հասնել մինչև Արցախ: Հետաքրքրական մի հանգամանք՝ ադրբեջանցի ակտիվիստները, պետական և հասարակական նախաձեռնությամբ ցանկացած կերպ ջանում են միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Արցախի խնդրի շուրջ, ամեն կերպ ջանալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությունը քողարկել խաղաղ-մարդասիրական ակցիաների քողի տակ:
Այս ամենից զատ ադրբեջանական իշխանությունների կողմից անմիջապես խոսվեց Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ 2 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու մասին ադրբեջանական իշխանությունների որոշումը: Սա ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքերը կապելու հերթական փորձն է, որը պայմանավորված է միջազգային զարգացումներով և Ադրբեջանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշմամաբ, ինչպես նաև միջազգային հանրության առաջ երկրի և իշխանությունների վարկաբեկված հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Գուցե նաև երկրորդ տարբերակի շուրջ արժե մտածել, այն է. Արդրբեջանի նոր սերունդն հասկացավ, որ զենքով Հայոց երկիր չեն կարող մտնել, հիմա էլ որոշել են ոտքով մտնել: