Ուկրաինայի դեսպանն Ադրբեջանին մեղադրել է դավաճանության մեջ
Բաքվում Ուկրաինայի դեսպանը դժգոհել է խոսքի ազատությունից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ինչ է, ինձ անհրաժեշտ է դուրս գալ և հայտարարե՞լ, որ Բաքվում ինձ ենթարկում են գրաքննության, սակայն միևնույն ժամանակ էլ հայտարարում են, որ երկրում չկա գրաքննություն: Երբ ես գնում եմ ինչ որ տեղ ելույթ ունենալու, ինձ անմիջապես զանգահարում և խնդրում են չքննադատել Ռուսաստանին: Իսկ ինչ է մնում դեսպանին խոսել, երբ իր երկիրը ռազմական ագրեսիայի է ենթարկվում Ռուսաստանի կողմից»,-այս մասին հայտարարել է Ալեքսանդր Միշենկոն:
Բացի այդ, նա նշել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը և Հայաստանի նման աջակցել է Ռուսաստանին: