Բաքուն ցանկանում է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի վերանայմանը
Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևն անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Գերմանիայի և Թուրքիայի ներառումը: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ նա հայտարարել է, որ Մինսկի խմբի գործունեությունն այս ողջ ընթացքում դրական ազդեցություն չի ունեցել որևէ հարցի լուծման համար:
«Արդեն 20 տարի է՝ մենք մեր դժգոհությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների գործունեության կապակցությամբ»,-հայտարարել է Գուլիևը: