Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումը կկայանա Բաքվում
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին բանակցելու նպատակով մեկնում է Բաքու: Այս մասին հայտնում է Report-ը:
Փոխանցվում է, որ նրա այցը տեղի է ունենալու փետրվարի 4-ից 5-ը:
Այցի շրջանակններում նա հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի, առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի և այլ պաշտոնատար անձանց հետ: