Պետերբուրգում թալանել են ադրբեջանցու
Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանում 5 հանցագործ թալանել և ծեծի է ենթարկել ադրբեջանցի բեռնափոխադրողի: Այս մասին հայտնում է РосБалт-ը:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:30-ին:
Հանցագործները Range Rover մեքենայով կանգնեցրել էին ВАЗ-21099 մեքենան և զենքի սպառնալիքով 23-ամյա ադրբեջանցուց խլել նրա բջջային հեռախոսը և 300 հազար ռուբլի: