ԱԺ լրագրողների քառագույն բեյջերը նոթատետր են հիշեցնում
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողները հանկարծակի եկան՝ ստանալով իրենց բեյջերը: Դրանք անսովոր մեծ չափերի էին և հիշեցնում էին նոթատետրեր, որտեղ կարելի էր պատգամավորների մասին հիշողություններ զետեղել:
Առաջին անգամ ԱԺ պատմության ընթացքում, լրագրողների լուսանկարները փակցված էին նաև բեյջի հակառակ կողմում, որպեսզի վերջինս չփորձի խուսանավել, ու պատգամավորների հանրությունը չտեղեկանա նրա ով լինելու մասին:
Ի դեպ, բեյջերը քառագույն էին, թերթերի լրագրողներինը՝ դեղին, հեռուստալրագրողներինը՝ կապույտ, կայքերինը՝ վարդագույն, իսկ գործակալության լրագրողները կրելու են բաց դարչնագույն բեյջեր: Այս ջրբաժան գունավորումը, թերևս տանելի կլիներ, եթե բեյջերը անհարմարություն չստեղծեին դրանք կրող լրագրողների համար:
Նիստերի դահլիճից դուրս եկող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը «ՉԻ» լրագրողի հարցին, թե «Ձեզ դո՞ւր են գալիս նման անհարմարավետ բեյջերը», պատասխանել է. «Իհարկե դուր են գալիս: Եթե ես եմ ընդունել նման որոշում, ուրեմն դուր են գալիս»:
Առավել մանրամասն՝ «Չորորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: