Բժիշկները Ուիթնի Հյուսթոնի դստեր հարազատներին նախապատրաստում են ամենավատին
Բժիշկները նախապատրաստում են Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա Քրիստինա Բրաունի հարազատներին՝ ամենավատին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBS-ին։
«Նրա հայրը Բոբբի Բրաունը, Նիկ Գորդոնը և աղջկա մյուս հարազատները, պետք է պատրաստ լինեն ամենավատին,քանի որ 21-ամյա աղջիկը շարունակում է մնալ կոմայի մեջ,ավելի հավանական է,որ նա գիտակցության չի գա», - նշել է ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը։
Բոբբին Քրիստինա Բրաունին, հունվարի 31-ին հայտնաբերել է լոգարանում՝ դեմքի վրա ընկած։ Անգիտակից վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց,որտեղ էլ այժմ գտնվում է արհեստական կոմայի մեջ։