Իրանի խորհրդարանի նախագահը մեղադրել է Բարաք Օբամային միջուկային ծրագրի բանակցությունների անհաջողության մեջ
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարինջանին մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Թեհրանի միջուկային ծրագրի բանակցությունների անհաջողության մեջ։Ըստ Լարինջանիի, Օբաման չափացանց թույլ է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։
«Օբաման կրում է պատասխանատվություն բանակցային գործընթացում իր վարած սխալ քաղաքականության համար։Եվ Իրանը չի վճարի ԱՄՆ նախագահի թուլության համար, քանի որ նա չի կարողանում լուծել երկրի ներքին խնդիրները»,- Լարինջանիի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Լարիջանին նաև նշում է, որ իրանական վարչակազմը ցույց է տվել բավարար ճկունություն բանակցություններում, իսկ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ձախողմանը։