Քեյթ Միդլթոնին իդեալական կին է համարվում
Մեծ Բրիտանիայում սոցիալական կայքերի օգտատերերը Քեյթ Միդլթոնին իդեալական կին են անվանել: Նման կարծիքին կողմ է քվեարկել 22.000 տղամարդ: Հաշվի են առնվել արտաքին տվյալները՝ աչքերը, մազերը, կառուցվածքը, ինչպես նաև ներքին հատկանիշները: Ուշադրություն է դարձվել նաև ծխախոտի և ալկոհոլի հետ հարաբերությանը:
WhatsYourPrice- ի փորձագետները նշանակություն են տվել նաև կրթական մակարդակին:
Պարզվել է, որ բրիտանացի տղամարդիկ կատարյալ կին են համարում բարեկազմ,մուգ մազերով և կանաչ աչքերով կնոջը, ով չի ծխում, չի խմում և ունի բարձրագույն կրթություն:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: