Ստամբուլի կենտրոնում անհայտ կինը կրակ է բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ
Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակում, անհայտ կինը ավտոմատից կրակ է բացել ոստիկանական մեքենայի վրա:
Այս ամիս սա արդեն երրորդ զինված հարձակումն է ոստիկանների վրա, որ գրանցվում է Ստամբուլում: Հունվարի 1-ին մի տղամարդ նռնակ էր կիրառել ոստիկանների դեմ, իսկ հունվարի 6-ին մահապարտ ահաբեկիչը սպանել էր մեկ ոստիկանի, վիրավորել մեկ ուրիշին:
Այս հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Կնոջը հաջողվել է փախչել: Այժմ թուրք իրավապահները պարզում են կնոջ ինքնությունը: Այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: