Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ասել է, որ, Թուրքիային մեղադրել ցեղասպանության մեջ, նման է, որ առանց դատավարության հրապարակեն դատավճիռ: Այս մասին գրում է Interfax-ը:
«Մենք ասում ենք, եթե դուք անկեղծ եք այս հարցում, ապա եկեք դա թողնենք պատմաբանների ուսումնասիրությանը, եկեք բացենք մեր արխիվները:
Եթե արդյունքում պարզվի, որ մենք հանցանք ենք գործել, որ մենք գին ունենք վճարելու, ապա Թուրքիան ձեռք կառնի բոլոր անհրաժեշտ քայլերը»,-ասել է Էրդողանն իր հայտարարության մեջ: