"Turkish airlines"-ը դադարեցրել է 103 չվերթ Ստամբուլում փոթորկի պատճառով
«Turkish airlines» ավիաընկերությունը դադարեցրել է 103 ներքին և միջազգային չվերթներ Ստամբուլում փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Սպասվում է, որ փոթորիկը կշարունակվի Ստամբուլում և Մարմարի ծովի թուրքական ափերին մինչև հունվարի 30-ի ուշ երեկոյան:
Նշվում է, որ ժամում մինչև 100 կմ արագությամբ փոթորիկը կշարունակվի տարածաշրջանում մինչև երկուշաբթի: