Էրդողանը ցանկանում է նմանվել Մեծ Բրիտանիայի թագուհուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատել է իր նախագահական իրավասությունները Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի իրավասությունների հետ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Էրդողանն այն բանից հետո, երբ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, որը կարծում է, որ նա կգործի ինչպես «օսմանյան սուլթան» այն ժամանակ, երբ նրա նախագահական իրավասություններն ընդլայնվեն: