Թուրքիան անզոր է հայկական սփյուռքի քարոզչության դեմ. թուրք պատգամավոր
Թուրքիայի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Լյութֆու Թյուրքքանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունն անզոր է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հարցով հայկական սփյուռքի քարոզչության դեմ:
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Ulusalkanal.com.tr-ին՝ թուրք պատգամավորը նշել է, որ հայկական սփյուռքն ակտիվորեն տարածում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրքեր, իսկ թուրքական կառավարությունը, մասնավորապես, «Ճշմարտություն և զարգացում» կուսակցությունը սահմանափակվում է միայն խոսքերով:
Լյութֆու Թյուրքքանը նշել է նաև, որ սխալ էր Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանի նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա հրավերը: