Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել երկրպագուներից
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն անցյալ տարվա իր պահվածքի համար ներողություն է խնդրել երկրպագուներից և խոսել շոուբիզնեսում աճող իր ունեցած դժվարությունների մասին:
20-ամյա երգչը չի ցանկանում, որ իրեն ինքնահավան ու մեծամիտ համարեն:
«Ես վախենում եմ այն կարծիքից, որ ժողովրդի մոտ ձևավորվել է իմ նկատմամբ: Ես այն չեմ, ինչ ցույց եմ տալիս: Լինել երիտասարդ և մեծանալ շոուբիզնեսում շատ դժվար է»,-ասել է նա:
Այս մասիմ գրում է Rambler.ru: