Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Էրդողան
Թուրքիան չի ճանաչում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին TRT-Haber-ին հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել իր արխիվները և ներկայացնել իրական պատմությունը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին:
«Եթե Հայաստանն ունի այդպիսի արխիվներ, թող նույնպես բացի դրանք և մենք կպարզենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915թ.-ին»,-հայտարարել է Էրդողանը: