Շակիրան և Պիկեն երկրորդ երեխան են ունեցել
Երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն երկրորդ անգամ են ծնող դարձել: Ծնվել է նրանց երկրորդ տղան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երեխան ծնվել է հինգշաբթի երեկոյան, սակայն ծնողները երեխային դեռ անուն չեն տվել:
Բարսելոնայի հիվանդանոցում այն հարկը որտեղ ծննդաբերել է Շակիրան, ամբողջությամբ նախապես պատվիրել են, որպեսզի խուսափեն ավելորդ աչքերից:
Ավելի վաղ, այս զույգը ծրագրել էր իրենց որդուն 7 օտար լեզու սովորեցնել: