Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը կքննարկեն Եվրոպայի էներգետիկ ապագան
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են կարևոր էներգետիկ նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն: Ըստ նրա՝ այս առումով, մեծ կարևորություն է իրենից ներկայացրել Թուրքմենստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին կկայանա Թուրքմենստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվի նաև Եվրոպայի էներգետիկ ապագայի հարցը: