Ադրբեջանը և Թուրքիան ստեղծում են Եվրասիական էներգետիկ միություն
Ադրբեջանը և Թուրքիան ստեղծում են Եվրասիական էներգետիկ միություն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ նոր միության կենտրոնը գտնվելու է Ստամբուլում:
Հայտնի է, որ Էներգետիկ միությունը, որը ներառելու է 18 պետություն, որը գլխավորելու են Ադրբեջանը և Թուրքիան:
«Բաքուն և Անկարան հզոր էներգետիկ միություն են ուզում ստեղծել»,-այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ տնտեսական միության նախագահ Գյուրքան Կումբարօղլուն: