ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի սահմանին
Հունվարի 29-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Գազախի շրջանի Մեզամ գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլերը:
Հայակական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: