TANAP-ը տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ նախագիծն է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անդրանատոլիական գազատարի (TANAP) շինարարությունը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ Էրդողանը հայտարարել է, որ այն ժամանակ երբ Եվրոպան ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ իրականացնել «Nabuссo» նախագիծը, Թուրքիան և Ադրբեջանը տվեցին TANAP նախագծի մեկնարկը: