Թուրքիայում ձերբակալվել է 26 սպա
Թուրքիայում ոստիկանությունն ապօրինի գաղտնալսման գործի շրջանակներում ձերբակալել է երկրի անվտանգության ծառայությունների 26 սպայի: Այս մասին հայտնում է Dogan գործակալությունը:
Փոխանցվում է, որ ստուգայցերը տեղի են ունեցել երկրի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում:
Նշվում է, որ սպաներին ձերբակալել են քաղաքի դատախազության հրամանով: Հայտնի է, որ բոլոր ձերբակալվածներն աշխատել են ոստիկանական հետախուզությունում: