Թեհրանը հուսով է,որ Պուտինը կայցելի 2015թ-ին
Իրանը հուսով է,որ 2015թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թեհրան. այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, սակայն վերջնական պաշտոնական ժամկետները դեռևս հստակեցված չեն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպան՝ Մեհդի Սանայինին:
«Մենք լսել ենք, Պուտինի հավանական այցելության մասին, և հուսով ենք,որ այդ հանդիպումը տեղի կունենա: Դեռևս այցի պաշտոնկան օրը չկա: Բայց մենք գիտենք,որ այդ ուղղությամբ աշխատում են»,- ասել է Սանայինը: