Մահացել է հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսը
69 տարեկան հասակում մահացել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսոսի դուստրը՝ Էմիլիին։
Նշվում է, որ երգիչը մահացել է կիրակի գիշերը, սակայն դրա մասին հայտնի է դարձել այսօր: