Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ
Ադրբեջանի Գուբայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 5 բալ: Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամով 07:30-ին Գուբա քաղաքից 27 կիլոմետր դեպի հարավ-արևելք:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա: