Թուրքիայում արգելափակվելու է Facebook-ը
Անկարայի դատարանի որոշմամբ Թուրքիայում մասամբ կարգելափակելի Facebook-ը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական "Milliyet" թերթին:
Բացի այդ, նախատեսվում է, որ արգելափակվելու են մի քանի օգտատերերի էջեր, որտեղ իսլամի դեմ ատելություն է քարոզվում:
Փոխանցվում է, որ հունվարի 14-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կարող են արգելափակվել Twitter-ը և Facebook-ը: