Լուրջ վթարից հետո, միստր Բինը վաճառում է իր մեքենան
Բրիտանացի հումորիստ Ռոուեն Աթկինսոնը, ով շատերին հայտնի է միստր Բինի կերպարով, վաճառում է իր McLaren F1 GTR սպորտային մեքենան: Դերասանն այն գնահատել է 10 մլն ֆունտ ստերլինգ:
Աթկինսոնը մեքենան 10 տարի առաջ է գնել, իսկ այժմ նա մտածում է, որ ժամանակն է, որ այն հասանելի դառնա ուրիշին: 10 տարվա ընթացքում մեքենան անցել է 66.000 կմ, որի ընթացքում դերասանը երեխաներին կամ դպրոց է տարել կամ խանութ:
Միստր Բինը որոշել է վաճառել մեքենան՝ նրանով երկու անգամ վթարի ենթարկվելուց հետո:
Այս մասին գրում է Լenta.ru-ն: