Իրանի ԱԳ նախարարը կպատասխանի Քերիի հետ զբոսանքի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանում կպատասխանի ամերիկացի գործընկեր՝ Ջոն Քերիի հետ ունցեցած զբոսանքի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է, բարձրաստիճան պաշտոնյանների համատեղ զբոսանքը կայացել է հունվարի 14-ին՝ Ժնևում, միջուկային հարցի բանակցությունների ընթացքում,որը տևել է 15 րոպե։
Զարիֆի և Քերիի լուսանկարները տպագրվել են մամուլում, որը դարձել է իրանցի պահպանողական քաղաքական գործիչների վրդովմունքի պատճառը,ովքեր որ զգուշանում են ԱՄՆ-ի հետ մերձեցումից։
Ինչպես նաև,նշվում է, որ Իրանի խորհրդարանի 21 անդամները ստորագրել են դիմումի տակ,որպեսզի Զարիֆը բացատրի իր այդ քայլը։