Դավոսում քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արակչին կառուցողական է համարել ԱՄՆ-Իրան երկկողմանի բանակցությունները, որոնք կայացել են հունվարի 23-24-ը՝ Ցյուրիխում: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ նախորդ օրը երկկողմանի, ինչպես նաև եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: Բանակցությունների շրջանակներում քննարկվել են հարցեր՝ կապված ուրանի, ինչպես նաև քաղաքական բնույթի մի շարք խնդիրների հետ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն հղում անելով РИА Новости-ին:
Նշենք նաև, որ Դավոսում տեղի ունեցող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի ԱԳ նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:
Հունվարի 29-ին Ստրասբուրգում նախատեսված է Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը: