Եթե դուք չլինեիք, ապա ես հիմա կլինեի երկնքում՝ ամպի վրա նստած. Ժաննա Ֆրիսկե
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ուրախացրել է իր երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր նրա կողքին են եղել: Երգչուհին, ով այս պահին հանգամանքներից ելնելով ապրում է իր ընտանիքի հետ, շնորհակալություն է հայտնել բոլորին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«Ես միայն կարող եմ հայտնել իմ անսահման շնորհակալությունն այն բոլոր մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ունեն բարի սիրտ, ովքեր կարողանում են զգալ քո ցավն ու սատար կանգնել քեզ: Այդ հանգամանքը շատ կարևոր է»,- ասել է երգչուհին «Русской службе новостей»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ժաննա Ֆրիսկեն խոստովանել է, որ իրեն զարմացրել է այն բոլոր մարդկանց կարեկցանքը, որ ցուցաբերվել է իր հանդեպ: «Ես պարզապես զարմացա, այն հանգամանքից, որ մարդիկ նման կերպ արձագանքեցին: Եթե նրանք չլինեին, ապա գուցե ես հիմա լինեի երկնքում՝ ամպի վրա նստած», - ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհին բուժման կուրս է անցել Նյու Յորքում: «Русфонд»-ն Առաջին ալիքի հետ համատեղ կազմակերպել էր հանգանակություն, որի մի մասն ուղղված էր եղել ծանր հիվանդ երեխաների ֆոնդին: «Եթե ես կարողացա թեկուզ չնչին օգնել որևէ մեկին, ապա ես շատ ուրախ եմ: Եթե կարողանամ, իհարկե, կրկին կօգնեմ»,- ասել է երգչուհին: