Երկարատև քունը վնասակար է առողջությանը
Քնի ոչ բավարար քանակն ազդում է առողջության վրա, սակայն 9 ժամից ավելի տևող քունը ևս կարող է ծանր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա և արտահայտվել այնպիսի հիվանդությունների տեսքով, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները:
Մասնագետներն ուսումնասիրել են այն ամերիկացիների տվյալները, ովքեր մասնակցել էին բժշկական հարցմանը: Բացահայտվել է, որ 7-8 ժամ տևող քունը լիարժեք բավարար է օրգանիզմի վերականգնման համար և նվազագույնի է հասցնում սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր 9 ժամից ավել են քնում , մեծ վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Խոսքը քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականության մասին է` ներառյալ ճարպակալումը, շաքարախտը և արյան բարձր ճնշումը: