Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, Իրանի խորհրդարանը պատասխան քայլերի պլան կգործադրի
Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, Իրանի խորհրդարանը պատասխան քայլերի պլան է պատրաստել: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի:
Իր հայտարարության մեջ նա նաև հավելել է, որ Արևմուտքի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանն արդեն անհրաժեշտ ճկունություն է ցուցաբերել:
Իրանցի պաշտոնյան նախօրոք պատասխանատվություն է դրել Վաշինգտոնի վրա, եթե բանակցությունները տապալվեն: Այս մասին գրում է Tass-ը: