Էրդողանը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ, եթե Եվրամիությունը հանդես գա իսլամաֆոբիայի դեմ, ապա այն կարող է ընդունել Թուրքիային իր կազմում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիայի նախագահը Եթովպիա կատարած այցի ժամանակ հանդես է եկել ահաբեկչության և տարածաշրջանային կոնֆլիկտներում և քաղաքացիական պատերազմներում մուսուլմանների մասսայական սպանությունների դեմ խոսքով: Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք տոլերանտ չի լինի ահաբեկչության նկատմամբ, որից հետո նա անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցման և Եվրամիության հետ հարաբերությունների հարցերին:
«Մենք ստուգում ենք Եվրոպային: Կկարողանա՞ արդյոք Եվրոպան ընդունել Թուրքիային իր կազմում, որի բնակչությունը կազմում են մուսուլմանները: Եթե Դուք դեմ եք իսլամաֆոբիային, ապա Դուք պետք է ընդունենք Թուրքիային ԵՄ-ի կազմում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: