Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սաուդյան Արաբիա
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Զարիֆը հունվարի 24-ին ժամանել է Սաուդյան Արաբիա, որպեսզի մասնակցի թագավոր Աբդուլլահ իբն Ազիզ աս-Սաուդի մահվան արարողությանը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հանդիպել են Զարիֆին՝ Էր-Ռիայդ մայրաքաղաքի ռազմական օդանավակայանում:
Ինչպես նշվում է՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին բարդացել էին, որը պայմանավորված է այն հանգամանքով,որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի խնդրի վերաբերյալ նրանք ունենին տարբեր տեսակետներ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդել Ազիզ աս-Սաուդը մահացել է հունվարի 23-ին՝ 90 տարեկան հասակում: