Վոլոչկովան հոգնել է «տղամարդ» լինելուց
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերջնականապես հայտարարել է, որ ինքն ու իր սիրելին՝ Բախտիյար Սալիմովը, բաժանվել են: Նրա խոսքով՝ բաժանման պատճառը 10 հազար կմ հեռավորությունն ու խանդն է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Դրանից բացի՝ նա խոստովանել է, որ իր ընկերը չէր կարողանում հոգ տանել կնոջ մասին:
«Ես հոգնել եմ առաջատար լինել մեր հարաբերություններում, հոգնել եմ լինել այնպիսին, ինչպիսին պետք է լինի իմ կողքի իսկական տղամարդը: Նրա համար ես արել եմ այն, ինչ կարողացել եմ»,-ասել է պարուհին: