Քարդաշյանների ավագ քույրը ժամանակ չունի ամուսնանալու համար
Քարդաշյանների ավագ քույրը՝ Քորթնին, արդեն 8 տարի է ապրում է իր սիրեցյալի հետ: Նրանք չեն շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները: 3 երեխա ունեն և շատ երջանիկ են: 3-րդ երեխան ծնվել է 5 շաբաթ առաջ: Այս մասին գրում է Լetidor.ru-ն:
31-ամյա Դիսիկն ասել է. «Եթե ոչինչ չի կոտրվել, ինչո՞ւ վերանորոգել այն: Մենք շատ զբաղված ենք և ամուսնանալու համար ժամանակ չունենք: Մեր ազատ ժամանակը մենք երեխաների վրա ենք ծախսում: Ինձ համար կարևոր է հայր լինելը»:
35-ամյա Քորթնին նույնպես չի շտապում ամուսնանալ: Նա նույնիսկ հոգեբանական տրավմա ունի, քանի որ, երբ նա 12 տարեկան է եղել, ծնողները բաժանվել են: