Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ուորլիքին
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Ջեյմս Ուորլիքի ուղերձին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Մենք նույնպես դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի նրանք ստիպեն Հայաստանի ղեկավարությանը՝ դադարեցնել սադրիչ գործողությունները և իրենց զորքերը դուրս բերեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից»,-այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Հաջիևը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին: