45-ամյա Ջենիֆեր Էնիսթոնն ամեն ինչ անում է, որպեսզի երեխա ունենա
Հոլիվուդյան դերասանուհի 45-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը խոսել է իր և մոր բարդ հարաբերությունների մասին: Նրանք տարիներ շարունակ չեն խոսում իրար հետ: Այս մասին գրում է Լetidor.ru-ն:
«Նա միշտ քննադատում է ինձ, և դա բնական է, քանի որ նա ցնցող կին է, իսկ ես՝ այլ եմ: Անկեղծ ասած, ես ինձ գեղեցիկ և խելացի չեմ համարում: Նա քենոտ կին է: Նա միշտ զայրացել է այնպիսի բաների վրա, որոնք ես մանրուք եմ համարել»,-խոստովանել է դերասանուհին:
Ներկաներին հետաքրքրել է վերջերս տարածված այն լուրը, թե Ջենիֆերը հղի է: Դերասանուհին չի ցանկացել խոսել ադ թեմայով, սակայն, խոստովանել է, որ շատ է ցանկանում երեխա ունենալ:
«Ես նյարդայանում եմ այդ խոսակցություններից, սակայն դա շատ անձնական հարց է: Ոչ ոք չգիտի՝ դա երբ կարող է տեղի ունենալ, սակայն ես ամեն ինչ անում եմ դրա համար»,-ասել է էնիսթոնը: