Տիմատիին ձերբակալել են ԱՄՆ-ում
Ռուս հայտնի ռեփեր Տիմատիին Ռուսաստանի դրոշի հետ կապված ձերբակալել են ԱՄՆ-ում: Այս մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում:
Տիմիտին տեղադրել է մի տեսանյութ՝ հետևյալ վերնագրով. «20 րոպեում մենք բարձրացել ենք տառերի մոտ, տեղադրել այնտեղ դրոշը և մեզ ձերբակալել են»:
Տեսանյութի սկզբում դրոշը ռեփերի ձեռքում է, հետո տեսախցիկը կադրում ցույց է տալիս Հոլիվուդի նշանը: Տեսանյութում հնչում է «Калинка» երգը: 3 ժամում տեսանյութը 50.000 դիտում է ունեցել: Շատերը դրական են արձագանքել այդ քայլին:Այս մասին գրում է Լenta.ru-ն:
Տեսանյութը դիտել այստեղ: