Այսօր հայ դերասան, ռեժիսոր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
Կարպ Խաչվանքյան (1923թ. հունվարի 23, Ախալցխա - 1998 թ. նոյեմբերի 23, Երևան), հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (1957), հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։
1941-1944 թթվականին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
Դերերը
Բոնի՝ ‹‹Սիլվա››
Վալի՝ ‹‹Աշուղ Մուրադ››
Գուրգեն - ‹‹Աղբյուրի մոտ››
Տոնինո, Ձունիետո ՝ ‹‹Վենետիկյան երկվորյակներ ››
Լյոնյա Գլազկին՝ ‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››
Դիոգինես՝ ‹‹Եվայլն կամ Նոր Դիոգինես ››
Նիկո՝ ‹‹Ատամնաբույժն արևելյան››
Ալդեմարո՝ ‹‹Պարերի ուսուցիչը››
Խանդիկյան՝ ‹‹Խանդից պատուհաս››
Միշա՝ ‹‹Սիրո հովիտ››
Սկապեն՝ ‹‹Սկապենի արարքները››
Սիրական՝ ‹‹Սոֆիկի սխալը››
Մանուչա՝ ‹‹Ծղնեթցի Մայա››
Ղարա՝ ‹‹Կապկազ թամաշա››
Պետրուչիո՝ ‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››
Թոդորոս՝ ‹‹Պահանջվում է ստախոս››
Հիգենս՝ ‹‹Իմ չքնաղ լեդի››
Սոկրատ՝ ‹‹Սեր աստղերի տակ››
Կնյազ՝ ‹‹Տաքսի, տաքսի››
Ջուլիկյան՝ ‹‹Ախ, ներվեր, ներվեր››
Վարուժան՝ ‹‹Ծաղիկների աշխարհ››
Կիկիլիո՝ ‹‹Երկու օրիորդ››
Պետիկ՝ ‹‹Երազիկ››
Մեքի՝ ‹‹Երեք գռոշանոց օպերա››
Բապս՝ ‹‹Չառլեի մորաքույրը››