ԵՄ-ն աննպատակահարմար է համարում Թուրքիայում գազատարի կառուցման ծրագիրը
Եվրամիությունն աննպատակահարմար է համարում Թուրքիայում գազատարի կառուցման ծրագիրը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ երկխոսության հարցով փոխնախագահի խոսքով՝ 63 մլրդ կուբամետր գազամուղի հզորությունը գերազանցում է պոտենցիալ հաճախորդների պահանջը, այդ թվում նաև Թուրքիայից և Եվրոպայի հարավ-արևելյան երկրներից:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի էներգետիկ երկխոսության հարցով փոխնախագահը հայտարարել է, որ «Եվրոպան զարմացած է Ռուսաստանի որոշմամբ, այն է՝ ուղղորդել գազի մատակարարումը, որն անցնում է Եվրոպա Ուկրաինայից, Թուրքիայի և Հունաստանի սահման»:
Ինչպես նաև նշվում է, որ «Նավթոգազը» Ռուսաստանի որոշումն անիմաստ է անվանել: